Փաշինյանի հետ զրույցից հետո Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ալիևի հետ քննարկել իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Մակրոն ՌԴ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցից հետո Ելիսեյան պալատը հաղորդագրություն է տարածել: Մակրոնը կոչ է արել հարգել հրադադարը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը, գրում է lefigaro.fr-ն:

Մակրոնն ընդգծել է, որ պատրաստ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել իրավիճակը և կողմերի տրամադրության տակ է հակամարտությանն առնչվող և դրանից բխող  հարցերը բացառապես բանակցությունների միջոցով կարգավորելու համար:

Ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ։

--00—ԼՄ