Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15, 24News

 

Տեղեկություններ կան հրադադարի ռեժիմին սպառնացող վտանգի մասին», ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով»,- ասել է նա։ 

Մարգարյանը նշել է նաև, որ Բաքուն միշտ համառորեն դիմադրել է հրադադարի մեխանիզմները կարգավորելու ցանկացած նախաձեռնության։

--00—ԻԴ