Ի՞նչն է խանգարում ադրբեջանցիներին ռմբակոծել Երևանը, Արևմո՞ւտքը՝ թքած ունեն նրանց վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News 

          

Lայնամաշտաբ պատերազմի վտանգ կա, Նիկոլ Փաշինյանը թուրքին բերել է Հայաստան և վերածել Սիրիայի: Գերտերություններն իրենց շահերը և ՀՀ-ի հետ վեճը հանգուցալուծելու համար բզկտելու են Հայաստանը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը:

 «Կասկադում և Սարյանում անդրդվելի կենդանու խոնջությամբ կապուչինո լակող զբրոդը ասում է՝ Երևանին հո չե՞ն խփելու, իսկ ի՞նչն է խանգարելու, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ռմբակոծի Երևանը, Արևմո՞ւտքը՝ Ալիևն ու Էրդողանը թքած ունեն Արևմուտքի վրա:

Այս պահին միակ գործոնը, որը կարող է ՀՀ-ն փրկել տոտալ ցեղասպանությունից, դա Ռուսաստանն է»,-ավելացրեց Զոհրաբյանը:

Զոհրաբյանի խոսքով, Ադրբեջանը ուժով գծում է Մեղրու միջանցքը, որն ավարտվելու է դեպի Նախիջևան և Երասխ ուղղությունների գրավմամբ. «Փաշինյանը պետք է ասի՝ Ալիևի հետ կան՞ բանավոր պայմանավորվածություններ, ինչը Պուտինին կաշկանդում է ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ կոնկրետ գործողությունների գնալ»:

 

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ