«Սուրմալու»-ում քամու հետևանքով փլուզվել է վնասված շենքի պատը, երեք վիրավոր կա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News    

սս
       

«Սուրմալու» առևտրի կենտրոնում քամու հետևանքով փլուզվել է մեծ պայթյունի ընթացքում վնասված շենքի պատը:

«Երեք վիրավոր կա, զոհերի մասին տեղեկատվություն չկա: Երկուսը այդ պահին բուժօգնություն են ստացել, մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին 24News-ին տեղեկացրեց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը: Նրա խոսքով, ԱԻՆ սեյսմիկ ծառայությունը ապամոնտաժման ենթակա շենքի վերաբերյալ սեպտեմբերի 2-ին դիտարկումներ է արել և ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ՀՀ քննչական կոմիտե և ոստիկանություն, բայց դեռևս պատասխան չկա»։

 

 Հերմինե Միքայելյան

 --00—ԱՊ