Ապատեղեկատվություն է տարածվում, որ Տավուշում տարհանում է․ սա իրականության հետ որևէ առնչություն չունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ijevan.jpg

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի` Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանում է իրականացվում, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է։

--00—ԶՀ