Բլինքենը Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

դ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի անվտանգությունը։ Այս մասին Բլինքենը գրել է Twitter-ի իր էջում։

«Ես լավ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ Քննարկեցինք Հայաստանի անվտանգությունը։ Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել  խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը եւ ասում ենք, որ այն ռազմական լուծում չի կարող ունենալ»,-գրել է Բլինքենը։

--00—ԻԴ

Տեսանյութեր