Ավազակային հարձակում՝ Սպիտակում. 2 դիմակավորվածներ թալանել են 59-ամյա կնոջը՝ տանելով գումար ու ոսկի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

նկար

Սեպտեմբերի 23-ին դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։25-ի սահմանում ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքում ավազակային հարձակում է տեղի ունեցել, գրում է shamshyan.com-ը:

Տեղում Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասի բնակիչը՝ 59-ամյա Զարիկ Փ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ժամը 02։00-ի սահմանում դեռևս չպարզված հանգամանքներում իր տան մուտքի դուռը բացել և 2 դիմակավորված անձինք մտել են ներս, ապա պահանջել են, որ հայտնի, թե որտեղ են թաքցված ոսկյա զարդերն ու գումարը։ Դրանից հետո դմակավորվածներից մեկը հյուրասենյակի պատին ամրացված հեռուստացույցը հանել է, իսկ մյուսը ննջասենյակի պահարանի միջից գողացել է ապակե տարան, որը իր կողմից օգտագործվել է որպես գումարի պահոց (Кассa), և բացելով այն՝ հափշտակել են այնտեղ եղած գումարը, ոսկյա զարդեր՝ խաչ, շղթա և մատանի, ապա դի,ել փախուստի։ Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ