Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է բնակչության 10․03%-ը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ֆգ

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 17 համայնքում, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ: Նշված համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ նշված համայնքներում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդահանուր թիվը 236724 է։ Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 23734-ը, կամ որ նույնն է՝ 10․03%-ը։

Նշենք, որ ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Քաջարան համայնքում, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 6099 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1427-ը (23.4%): Իսկ ակտիվության ամենացածր ցուցանիշը Ջրվեժում է, որտեղ ընտրելու իրավունք ունեցող 8003 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 396-ը (4.95%):

4

--00—ԻԴ