Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

վ

Սեպտեմբերի 25-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1991 թ.) և «BMW» (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Ա. Պ․-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Գ․ Մ․-ն (ծնված 1993 թ․) և Գ․ Խ․-ն (ծնված 1993 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սիսիան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա. Պ․-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

--00—ԻԴ