Մհեր Սեդրակյանի քրոջ փեսային՝ նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ա

         

Երևանի էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Մեղադրանք է առաջադրվել 308 հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն ազգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Արդեն 15 օր է՝ քննչական գործողություններն ավարտվել են և գործը ուղարկվել է դատախազություն, որն էլ պետք է ուղարկեր դատարան»,- պարզաբանեց Թադևոսյանը:
Նշենք, որ մամուլում առկա տեղեկություններով, Արմեն Հարությունյանը, 2009 թվականին հանդիսանալով Երևանի էրեբունի թաղային համայնքի թաղապետ, այսինքն՝ հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է 40.949.209 ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնաս, իսկ անձանց իրավունքներին և օրինական շահերին՝ էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Արմեն Հարությունյանը Էրեբունու նախկին թաղապետ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Ի դեպ, նա այդ պաշտոնում փոխարինել է Մհեր Սեդրակյանին։

 

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ