ԱՊՀ երկրների հետախուզությունների ղեկավարները կհանդիպեն Մոսկվայում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

4

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների հետախուզական մարմինների ղեկավարները սեպտեմբերի 30-ին խորհրդակցություն կանցկացնեն Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ամեն տարի անցկացվող միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի հետախուզական մարմինների ղեկավարները։

--00—ԻԴ