Պատգամավորն Էրդողանին կոչ է անում զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

dc69d638-033c-420f-ab47-d84c3355ed03.jpg

«Ժողովրդավարական» կուսակցության՝ Օրդուից ընտրված պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մի կողմ թողնել մտացածին օրակարգերը և զբաղվել ժողովրդի իրական խնդիրներով, գրում է ermenihaber.am-ը։

Քննադատելով Էրդողանի գլխավորությամբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարած քաղաքականությունը՝ նա նշել է, որ պետք է կանգնեցնել բնական գազի, էլեկտրաէներգիայի և վառելիքի գնաճը։

«Թոշակը 2500 լիրա է, ածուխի 1 տոննան 4500 լիրա, իսկ պարարտանյութի 1 տոննան 15000 լիրա է դարձել։ Վերադարձե՛ք երկրի օրակարգին։ Ազգը խղճալի վիճակում է», - ընդգծել է պատգամավորը՝ հիշեցնելով, որ ազգի իրական օրակարգը քաղցն է և աղքատությունը։

Էնգինյուրթը միաժամանակ նշել է, որ այդ ամենի համար մարդիկ ստիպելու են իշխանությանը շատ թանկ վճարել առաջին իսկ ընտրություններում։

--00—ԶՀ