Հունաստանի արտգործնախարարը գալիս է Հայաստան, կհանդիպի վարչապետի, ՊՆ և ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը սեպտեմբերի 27-ին կայցելի Հայաստան։ Այդ մասին տեղեկանում ենք Հունաստանի արտգործնախարարության թվիթերյան էջից։

Այցի ընթացքում հույն նախարարը կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն պապիկյանի հետ։

--00—ԼՄ