Ստեփանակերտի հուշահամալիրում 44-օրյա պատերազմի նահատակներին նվիրված հուշակոթող է կանգնեցվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

170000.thumb_.jpg

Ստեփանակերտի հուշահամալիրում կանգնեցվել է «Լուսո խորան» խորագրով հուշակոթող՝ նվիրված Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների հիշատակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սամվել Ղուլյանը:

«44-օրյա պատերազմում նահատակված հերոսների Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքները սկսվել են 2021 թվականի ապրիլին: Այս ընթացքում կառուցվել են հենապատեր, իրականացվել՝ բետոպատում և սալիկապատում: Արդեն տեղադրվել են մեր նահատակների շիրմաքարերը: Նախագծի համաձայն՝ տարածքը բարեկարգվել ու կանաչապատվել է՝ ապահովվելով լուսավորման համակարգով: Շինաշխատանքներն արդեն ավարտվել են, այս պահին տարածքը մաքրվում է»,- ասել է Ս. Ղուլյանը, և ավելացրել, որ շինարարական աշխատանքներն կատարել են «Էլնարտի», «Կապավոր» և «Պանտ» ՍՊ ընկերությունները, իսկ հուշակոթողի կառուցումը՝ «Գաբրո» ՍՊԸ-ն:

--00—ԶՀ