Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի տարածքը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ադրբեջանը սեպտեմբերի 13-14-ին թիրախավորել է Հայաստանի տարածքը, քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս մասին Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ռազմական բախումների ժամանակ թիրախավորվել է Հայաստանի տարածքը, զոհվել են բազմաթիվ մարդիկ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Այս անընդունելի իրավիճակի պայմաններում Ֆրանսիան ստանձնել է իր պարտականությունները։ ՄԱԿ-ում նախագահող Ֆրանսիան հրավիրեց Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ երկու անգամ քննարկվեց իրավիճակը։ Խորհրդի անդամները պահանջեցին շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները և հարգել զինադադարը», - ասել է նա։

--00—ԻԴ