Փաշինյանը կարծում է, որ Արցախի և Ադրբեջանի միջև քննարկումները կարող են օգտակար լինել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ադրբեջանի և Արցախի միջև քննարկումների մեկնարկը կարող են օգտակար լինեն հիմնախնդրի լուծման համար։ Նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 

«Կարևորում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն և անվտանգությունը: Կարծում եմ՝ Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ քննարկումների մեկնարկը կարող է օգտակար լինել: Այս համատեքստում պիտի ընդգծեմ Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր», - ասել է նա։

--00--ԱՀ