Երկու տարի առաջ այս օրը սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարին է լրանում: Ուղիղ երկու տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան ժամը 07։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ: 

Արցախի դեմ ագրեսիան ուղեկցվում էր ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային նորմերի բազմաթիվ կոպիտ խախտումներով, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության և կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, ռազմագերիների և քաղաքացիական պատանդների նկատմամբ խոշտանգումներով։

Մարտական գործողություններն ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Պատերազմի հետևանքով Հայաստանում և Արցախում հայտարարվել էր ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ 

Պատերազմը նշանակալի դարձավ ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ ռազմական օգտագործմամբ: Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության՝ ռազմական գործողությունների ինտենսիվությամբ և տեխնիկայի օգտագործման ծավալով պատերազմը համեմատելի է 2003թ․ Իրաքյան պատերազմի հետ՝ ԱՄՆ-ի և Իրաքի միջև։

Թուրքիան բացահայտ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։ Ենթադրվում է, որ, Ադրբեջանին աջակցելով, Թուրքիան նպատակ ուներ ինչպես կոնֆլիկտում ամրապնդել Ադրբեջանի դիրքերը, այնպես էլ տարածաշրջանում թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը։

Պատերազմը ընթացավ 44 օր՝ մինչև նոյեմբերի 9-ը:

Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ կեսգիշերից մեկ ժամ անց պատերազմը դադարելու է. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել,

Նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնի դարձավ՝ կեսգիշերից մեկ ժամ անց պատերազմը դադարելու է. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հայտարարություն են ստորագրել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում տեղակայվելու են ռուսաստանցի խաղաղապահներ, տարածաշրջանում բացվելու են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը:

--00--ԱՀ

--00--ԱՀ