ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

ֆդ

Ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բուիսոնը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով երեկ սոցցանցերում շրջանառվող տեղեկությանը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում է Հայաստանին զենք վաճառելու հարցը։

«ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին՝ պաշտպանվելու ադրբեջանաթուրքերից, որոնք սպառնում են նրան նոր ռազմական ագրեսիայով։ Իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն»,- հարց է բարձրացրել Բուիսոնը՝ հեշթեգերում նշելով․

#Փրկենք Հայաստանը, #Կանգնիր Հայաստանի կողքին, #Հայերի կյանքը կարևոր է։

--00—ԻԴ