Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին․ նա այլևս ազգակործան պատուհաս չէ՞․ Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

9675047275613fb9b37e0ce72b12abdd.png

Ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա հարցազրույցին. 

«Ընդամենը մեկ հարց ունեմ ՀՀ առաջին նախագահին. Դուք Փաշինյանին հստակ տվել էիք ամենաֆանտաստիկ ձևակերպումներից մեկը՝ «ազգակործան պատուհաս»: Հարց. նա այլևս ազգակործան պատուհաս չէ՞. ինչպե՞ս եք պատկերացնում ազգակործան պատուհասի հետ քննարկել որևէ հարց»,- ասել է Զոհրաբյանը:

«Ինչպե՞ս եք կոչ անում քաղաքական ուժերին կոնսոլիդացվել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկողի շուրջ, կամ ասում եք՝ բանակցային օրակարգի որևէ դետալից տեղյակ չեք, բա որ տեղյակ չեք, ինչի՞ եք կոչ անում քաղաքական ուժերին՝ կոնսոլիդացվել նրա շուրջ»,- հավելել է Զոհրաբյանը:

--00—ԶՀ