68 տարեկանում մահացել է Բորիս Մոիսեևը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

նկար

68 տարեկան հասակում մահացել է խորհրդային և ռուսական պարող, դերասան, էստրադային երգիչ Բորիս Մոիսեևը: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երգչի գեղարվեստական ​​ղեկավարին։

Բորիս Մոիսեևը ծնվել է 1954 թվականին Մոգիլյովում՝ քրեակատարողական հիմնարկում։ Մեծացել է առանց հոր, իսկ մայրը՝ Գենյա Բորիսովնա Մոիսեևնան, եղել է քաղբանտարկյալ։ Մոր մահվանից հետո նրա հիշատակին Բորիսը նվիրել է իր «Խուլ ու համր սեր» («Глухонемая любовь») երգը, քանի որ նրա մորը սպանել էր խուլ ու համր մի մարդ, ով շփոթել էր դուռը։

2006 թվականի հուլիսի 26-ին նա արժանացել է Ռուսաստանի պատվավոր արտիստ կոչմանը:

--00—ԼՄ