Արմավիրի մարզային վարչության ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News 

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ Վարդանաշեն գյուղի բնակիչներից մեկը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում իրավապահները զննեցին 37-ամյա տղամարդու հողամասը։ Հայտնաբերվեց կանեփի 15 բույս։ Բացի այդ, տանտերը տանիքից ներկայացրեց կանեփի չորացված բույսեր՝ կես կիլոգրամից ավելի քաշով։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

--00—ԻԴ