Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լեկորնուն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Զրուցակիցները քննարկել են հայ- ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը», - ասել է Լեկորնուն։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրավիճակը գնահատելու համար Ֆրանսիան պատվիրակության կգործուղի Հայաստան։

--00--ԱՀ