Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է ՀՕՄ գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

309407897_458087203020734_2395028140793464701_n.thumb_.jpg

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 27-ին այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) գրասենյակի Արևմտյան Ամերիկայի կենտրոնական վարչություն և հանդիպել վարչության ատենապետուհի Վիկի Մարաշլյանի հետ։

Քննարկվել են Արցախում և տարածաշրջանում տիրող իրավիճակին, հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ծրագրերը և Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը՝ այն համեմատելով մայրական հոգատարության հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը և ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

 
--00—ԶՀ