Զգուշացում․ Մեծավանում շչակ է գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Շչակ.jpg

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:00-ին, Լոռու մարզի Մեծավան համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով վարժանք: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Գործարկվելու է համայնքի շչակը:

Խնդրում ենք չանհանգստանալ:

--00—ԼՄ