Իրանի կենսական շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1048.jpg

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը հայտարարել է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հարթակ դառնալու Թեհրանի պատրաստակամության մասին, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումները, Կովկասում տիրող իրավիճակը և տարածաշրջանին առնչվող հարցերի շուրջ Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Մուսավին վերահաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգայնորեն ճանաչված սահմանների անփոփոխության վերաբերյալ։

«Տարածաշրջանում Իրանի կենսական և երկարաժամկետ շահերին չհամապատասխանող աշխարհաքաղաքական փոփոխություններ չպետք է լինեն»,- ասել է Մուսավին:

--00—ԶՀ