Իլհամ և Մեհրիբան Ալիևները կրկին այցելել են օկուպացված հայկական Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

timthumb.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու հանրապետության առաջին տիկին Մեհրիբան Ալիևան կրկին այցելել են օկուպացված հայկական Շուշի:

Այդ մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:

Ալիևները ծանոթացել են քաղաքում ընթացող շինարարական ու վերականգնողական աշխատանքներին, շրջայց կատարել մի քանի թաղամասերում:

--00—ԶՀ

 

 

Տեսանյութեր