Ընդդիմությունը հայրենիքը փրկել չի ուզում, միայն դղյակներն են ուզում փրկել. Հակոբ Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ընդդիմությունը մի օրակարգ ունի՝ այս իշխանության հեռացումը, նրանք հայրենիքը փրկել չեն ուզում, միայն իրենց դղյակներն են ուզում փրկել, հայրենիքը փրկելու մտադրությամբ մարդը ծանր պայմաններում միավորվում է, ոչ թե իշխանափոխություն ուզում: Իշխանությունը միշտ առաջարկել է՝ եկեք, համախմբվենք, բայց իրենց ուզածն իշխանության վերազավթումն է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը:
Անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանի այն հայտարարությանը, որ ՀՀ-ն այլևս Արցախի հարցում դերակատար չէ, պատգամավորը պատասխանեց, որ Հայաստանը Արցախի հարցի լուծման հարցում երբեք դերակատար չի եղել, միայն մասնակից է եղել, այլապես հարցը լուծված կլիներ, 90-ական թվականներից դերակատարը Մինսկի խումբն է:
«Արցախի հարցը հիմա ավելի մեծ հնչեղություն է ստացել, քան հեղափոխությունից առաջ, միջազգային հանրությունը պետք է գարանտ լինի, պետք է պատասխան տան իրենց որոշումների համար: Նախկին դիվանագետները արտասահմանում դիվանագիտության փոխարեն իրենց բիզնեսով էին զբաղված, ինչն էլ պատերազմի ժամանակ ապացուցվեց, դիվանագիտական մակարդակով ոչինչ չի արվել, իսկ հիմա կոնկրետ գործ է արվում»,-ավելացրեց Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ