ՄԱԿ-ի ԱԽ-ն ուրբաթ արտահերթ նիստ կանցկացնի «Հյուսիսային հոսքում» դիվերսիաների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

«Հյուսիսային հոսք» գազատարի դեմ դիվերսիաների հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստը նախատեսված է սեպտեմբերի 30-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Telegram ալիքում հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ֆրանսիայի Անվտանգության խորհրդի նախագահությունը մեզ տեղեկացրեց, որ հաշվի առնելով Անվտանգության խորհրդի աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությունը, «Հյուսիսային հոսքի» դեմ դիվերսիաների վերաբերյալ մեր պահանջած հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին)»,- նշել է Պոլյանսկին։՛

--00--ԱՀ