Հետախուզվող 32-ամյա Արտակ Խ.-ն հայտնաբերվել է Նազարբեկյան թաղամասում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ոստիկանություն Մարտունի

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Երևանի Նազարբեկյան թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1990 թ. ծնված Արտակ Խ.-ին, որը սեպտեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկանությունը։

Արտակ Խ.-ն ներկայացվել է դատարան:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00--ԱՀ