Փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

նկար
Սեպտեմբերի 26-29-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 գյուրզա, 1 շահմար, 1 սահնօձ, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

--00—ԼՄ