Թբիլիսիում հրաժեշտ տվեցին Ռաֆայել Չիմիշկյանին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

305671294_1730052260707148_7065337008078282964_n.jpg

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Թբիլիսում հրաժեշտ տվեցին Վրաստանից ազգությամբ հայ լեգենդար ծանրորդ, 1952 թվականի օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չիմիշկյանին, գրում է «Ալիք Մեդիան»:

Ներկաները Չիմիշկյանի տնից բարձր ծափահարություններով վերջին հրաժեշտը տվեցին օլիմպիական չեմպիոնին:

Նշենք, որ Չիմիշկյանը մահկանացուն կնքեց 93 տարեկան հասակում: Չիմիշկյանին շնորհվել է «20-րդ դարի Վրաստանի լավագույն ծանրորդ» և «Սպորտի ասպետ» կոչումները։ Նա աշխարհի 11-ակի ռեկորդակիր է, Եվրոպայի ու աշխարհի բազմակի չեմպիոն։

--00—ԶՀ