Չնայած Բաքվի սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն հոկտեմբերի 2-ին Ժնևում, այս մասին 24News-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Չնայած Բաքվի սադրանքներին՝ հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե Երևանը փորձում է խուսափել բանակցություններից, անհիմն են։ Այսպիսով անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։

Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնելու տևական խաղաղության Հարավային Կովկասում, և նույնն  ակնկալում է Ադրբեջանից»,- ասել է նա։

Ըստ խոսնակի՝ Երևանը կառուցողական վերաբերմունք ունի, ցանկանում է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում եւ նույնն է ակնկալում Ադրբեջանից։

--00—ԼՄ