Պետքարտուղարությունը հերքում է ռուսական գազատարի մասով ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները․«Ամերիկայի ձայն»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Պետքարտուղարությունը հերքել է այն պնդումները, թե ԱՄՆ-ը կարող է կանգնած լինել Բալթիկ ծովում ռուսական գազատարների ենթադրյալ դիվերսիայի հետևում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Այն միտքը, որ Միացյալ Նահանգները որևէ կերպ ներգրավված է այս խողովակաշարերի ակնհայտ դիվերսիայի մեջ, անհեթեթություն է», - ասել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Սա ոչ այլ ինչ է, քան ռուսական ապատեղեկատվություն, որին հենց այդպես էլ պետք է վերաբերվել»:

Փրայսը նաև մեկնաբանել է Ուկրաինայում ռուսական միջուկային զենքի կիրառման հնարավոր սպառնալիքը։

«Երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայում Ռուսաստանի կողմից միջուկային զենքի պոտենցիալ կիրառման անկանխատեսելի ծրագրերին, մենք շատ պարզ ենք ասել, թե ինչ ազդեցություն այն կունենա Ռուսաստանի վրա, եթե դա տեղի ունենա», - ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

«Մենք օգտագործեցինք մի քանի ածականներ: Մենք հայտարարել ենք, որ Ռուսաստանի համար հետեւանքները կլինեն աղետալի, լուրջ, ուժեղ, խորը։ Այդ բոլոր խոսքերը ճշգրիտ են»,- նշել է Փրայսը:

Մենք հավատարիմ ենք այս բոլոր որակումներին: Մենք հրապարակայնորեն և մասնավոր կերպով հայտնել ենք ռուսական կողմին, որ հետևանքները կլինեն իրական և արտասովոր»։

ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել է ենթակառուցվածքների վրա ցանկացած կանխամտածված հարձակմանը պատասխանելու պատրաստակամության մասին ՆԱՏՕ-ի դաշինքը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում գազի արտահոսքը, ամենայն հավանականությամբ, դիվերսիայի արդյունք է։ «Բալթիկ ծովի միջազգային ջրերում «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներին հասցված վնասը խորը մտահոգություն է առաջացնում։ Ներկայում առկա ողջ տեղեկատվությունը ցույց է տալիս, որ դա դիտավորյալ, անխոհեմ և անպատասխանատու դիվերսիաների արդյունք է», - ասված է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:

Դաշինքը մտահոգություն է հայտնել, որ արտահոսքերը վտանգում են բեռնափոխադրումները և վնասում շրջակա միջավայրին: ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պատրաստ է արձագանքել դաշնակիցների կրիտիկական ենթակառուցվածքի վրա ցանկացած կանխամտածված հարձակմանը։ 

--00—ԼՄ