Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

վթար

Սեպտեմբերի 30-ին, ժամը 11։13-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

--00--ԱՀ