Փելոսիի այցի մասով Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո այդ երկրի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Հայաստանի ԱԳՆ-ն խնդրանքով մեկնաբանել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի վերջերս արած հայտարարությունը, թե ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է News.am լրատվական գործակալության հարցին:

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել  հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,-նշել է խոսնակը:

--00—ԼՄ