Զենք էլ կբերենք, հայրենիքն էլ կպաշտպանենք. Նիկոլով գերեզման ենք գնում. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

           

Զենք էլ կբերենք, հայրենիքն էլ կպաշտպանենք. Նիկոլով գերեզման ենք գնում: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի համոզմամբ, անհրաժեշտ է չեղարկել Փաշինյանի բոլոր բանավոր պայմանավորվածություններն ու կանխել երկրորդ կապիտուլյացիան։

Ըստ նրա՝ նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չպետք է դատավճիռ դառնա և մենք պետք է փորձենք վերականգնվել ու զարգանալ։

Սաղաթելյանի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ անհրաժեշտ է բանակցել, Դաշնակցությունից շատ ոչ ոք խաղաղություն չի ուզում, բայց այդ ամենը Փաշինյանը չի կարողանում անել, քանի որ կզած է։

Ընդդիմության առաջնորդը նաև շեշտեց այն փաստը, որ եթե Փաշինյանը չի կարողանում զենք բերել ու հայրենիքը պաշտպանել, ապա ի՞նչ է անում վարչապետի աթոռին, պետք է հեռանա։ Նրա պնդմամբ, այս գիտակցմանը պետք է հասնեն նաև ՔՊ-ականները, եթե, իհարկե, չեն ուզում ինչ-որ մի օր ոտնատակ արվել փողոցում։

 

--00—ԱՊ