Պատգամավորները ՀՀ պետբյուջեի հաշվին մեկ շաբաթով կմեկնեն Ռուանդա. Պատվիրակության կազմում 7 անձ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

քաոս

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգարդությամբ՝ ԱԺ պատգամավորները հոկտեմբերի 9-15-ին կմեկնեն Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի  աշխատանքներին մասնակցելու:

Ըստ ԱԺ նախագահի կարգադրության, պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, վերջինիս տեղակալ Էդուարդ Խանզրադյանն ու ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Զաբելա Ղազարյանը:

Գործուղման հետ բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը հոգում է ՀՀ պետբյուջեն:

--00—ԻԴ