Սևան-Երևան ճանապարհին «Nissan XTerra» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

84250_b.jpg

Հոկտեմբերի 3-ին, ժամը 10։24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է սյանը․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ «Nissan XTerra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Պ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Փրկարարները սահամանզատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, վարորդին ցուցաբերել համապատասխան օգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

--00—ԶՀ