«Սուրմալուի» պայթյունից երկու ամիս անց եռահարկ կիսավեր շենքը քանդելու որոշում է կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News     

ս

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից մոտ երկու ամիս հետո եռահարկ կիսավեր շենքը, հարակից վտանգ ներկայացնող շինությունները քանդելու որոշում է կայացվել։ Այս մասին 24News-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Սուրմալու»-ի սեփականատերն է դիմումը ներկայացրել, քանդման թույլտվությունը տրվել է արագացված ընթացակարգով, սակայն դեռևս կոնկրետ քանդման օրը հայտնի չէ։ Քանդման նախապատրաստական աշխատանքները սկսված են։

«Սեփականատերն իր միջոցներով է քանդման աշխատանքները կազմակերպելու, քաղաքապետարանն այլ լիազորություն չունի, բացի թույլտվությունը տալը», - հայտնեցին քաղաքապետարանի լրատվության վարչությունից։ Քանդման նախապատրաստական, տարածքի մաքրման աշխատանքներն արդեն սկսվել են։

 

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ