ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Փաշինյանը կրկնում է Ալիևի ասածը, թե Արցախի հարցը լուծվել է, նա ՀՀ-ն բանակցային պրոցեսներից դուրս է թողնում՝ ասելով, որ Արցախի հարցը պետք է դառնա միայն ՌԴ-ի և ԼՂ ժողովրդի մտահոգության հարցը: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նշեց ԵՊՀ դոցենտ, «5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը:
«Փաշինյանն ասում է՝ մեզ չպետք է հետաքրքրի, թե ի՞նչ է տեղի ունենալու Արցախի հետ, մենք Ադրբեջանի հետ պետք է խաղաղ հարաբերություններ ունենանք: ՌԴ-ն պետք է անվտանգություն ապահովի, կկարողանա՝ կանի, չի կարողանա՝ բնակչությունը պետք է Արցախից հեռանա: Արցախի հարցը գերեզմանելու ուղղություն են առաջ տանում»,- ավելացրեց նա։
Սողոմոնյանի համոզմամբ, եթե կապիտուլյացիայի հետ համակերպվենք, Ադրբեջանը կանգ չի առնելու: Ադրբեջանը պահանջներ ունի Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի նկատմամբ, միակ լուծումը ՀՀ-ի արագ ռազմականացումն է:
«Փաշինյանը, մանր թեզեր նետելով, պատրաստում է ժողովրդին, թե Արցախը Ադրբեջան է, որ երբ այն տան, ոչ մեկը ոտքի չկանգնի և ոչինչ չասի: Ժողովրդին ներշնչել են, որ թույլ ու անկարող ենք և հիմա հարմար ժամանակն է՝ Բաքվի բոլոր պայմաններին համաձայնվելու, թե չէ ավելի վատ է լինելու»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ