ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Բրյուսելում հանդիպում են ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Քննարկել ենք տարածաշրջանային իրավիճակը ու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային դրությունը Ժնևում երկու արտգործնախարարների հանդիպումից հետո։

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան։

--00—ԼՄ