ՄԻՊ-ն ու Ֆրանսիայի դեսպանը այցելել են Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

310954733_423518379967100_8464354461242589377_n.jpg

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ Անն Լույոն հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, որտեղ հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, վերջինիս հետ զրուցել սեպտեմբերի 13-15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերի ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։

Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։
Այնուհետև Պաշտպանն ու դեսպանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին։

Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության եւ արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ։

--00—ԶՀ