Ամերիկացի սենատորն առաջարկել է Թուրքիայի առաջ նախապայման դնել F-16-երը վաճառելուց առաջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը առաջարկել է նախապայման դնել Թուրքիայի առաջ, ըստ որի՝ Թուրքիային վաճառվելիք 40 միավոր արդիականացված F-16-կործանիչները չպետք էօգտագործվեն Հունաստանի դեմ, գրում է ermenihaber.am-ը։

Եթե ​​նշյալ առաջարկն ընդունվի, ապա այն կներառվի Սենատի պաշտպանական բյուջեի օրինագծում։

Անդրադառնալով Թուրքիա-Հունաստան լարվածությանը՝ Մենենդեսը նշել է, որ Թուրքիան թշնամական գործողություններ է իրականացնում Հունաստանի դեմ՝ պարբերաբար խախտելով վերջինիս օդային տարածքը:

Նա պահանջել է նաև, որ Թուրքիան դադարեցնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ և հավատարմություն դրսևորի Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) նկատմամբ: 

Ըստ Մենենդեսի՝ Ռուսաստան-Թուրքիա համագործակցության ընդլայնումը ռազմական ոլորտում սխալ կլինի Թուրքիայի համար և կվտանգի ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400  զենիթահրթիռային ՀՕՊ համակարգ, որը լուրջ լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում:

--00—ԼՄ