Նիկոլ Փաշինյանը նախարարների և ՔՊ պատգամավորների հետ փակ քննարկում է անցկացնում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News           

գ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փակ քննարկում է անցկացնում Նիկոլ Փաշինյանի հետ: 
Քննարկմանը ներկա են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Թե ի՞նչ թեմայով է քննարկումը, ՔՊ-ական պատգամավորները չպարզաբանեցին, հարցին, թե արդյոք քննարկումը վերաբերու՞մ է Պրահայում կայանալիք Էրդողան և Փաշինյան հանդիպմանը, պատգամավորները նշեցին, որ այդ թեման ևս շոշափվելու է:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ կան,որ ՔՊ պատգամավորներն անհանգիստ են՝ հնարավոր է Փաշինյանը հայտնելու է հնարավոր նոր զիջումների մասին՝ միջանցքի, անկլավների վերաբերյալ, քանի որ խաղաղության պայմանագրի կնքումն այլեւս այլընտրանք չունի, ինչի մասին այսօր արդեն հայտարարել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

  

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ