7 բալանոց նոր երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

74

Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակվ ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.31 և արևելյան երկայնության 45.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան` Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի Մարզում 4 բալ, Վայոց Ձորի, Արարատի մարզերում 2-3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը ժամը 04.21-ին Իրանի Մարանդ քաղաքից 9 կմ հարավ-արևմուտք գրանցվել էր օջախի 10 կմ խորությամբ, 5․5 մագնիտուդով երկրաշարժ:

--00—ԻԴ