15 մարդ է զոհվել Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

1094239.jpg

Առնվազն 15 մարդ է զոհվել միգրանտներ տեղափոխող նավի խորտարկվելու հետեւանքով, որը տեղի է ունեցել հունական Լեսբոս կղզու ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով առափնյա պահպանության ծառայությանը:

Նշվում է, որ նավի վրա գտնվում էին աֆրիկյան ծագում ունեցող շուրջ 40 մարդ: Բացի 15 զոհվածներից, եւս մի քանի մարդ համարվում է անհետ կորած: Նավը ջրասույզ է եղել ուժեղ քամու պատճառով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00—ԶՀ