Ամառային զորակոչի շրջանակում 20 քաղաքացի ուղարկվել է այլընտրանքային ծառայության

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

default (1).jpg

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում որոշեց 3 մլն դրամ հատկացնել այլընտրանքային ծառայություն անցնող երիտասարդներին դրամական բավարարում վճարելու համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովի որոշմամբ 2022-ի ամառային զորակոչի շրջանակում այլընտրանքային աշխատանքային ծառայության են ուղարկվել 20 քաղաքացի:

«Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի համաձայն այլընտրանքային աշխատանքային ծառայողին տրվում է ամuական դրամական բավարարում (մինչև 30000 ՀՀ դրամ):

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել վճարել օրենքով նախատեսված դրամական բավարարման գումարը (2022 թվականի 5 ամիսների համար)՝ 3,000.0 հազար դրամ:

--00—ԶՀ