Արագածի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
 

Սեպտեմբերի 30-ին Արագածի բաժնի ոստիկանները հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Ալագյազ գյուղի վարչական տարածքում ձերբակալեցին Լոռու մարզի Դսեղ գյուղի մի բնակչի։

Ձերբակալված տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին ապակյա ծխամորճ և ընդհանուր մոտ 7 գրամ քաշով դեղնականաչավուն մանրացված-չորացված մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ։ Ըստ նրա՝ հայտնաբերվածը թմրամիջոց է։ Փաթեթեներն առգրավվել են։ Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կատարվում է նախաքննություն։

--00—ԶՀ