Գերությունից վերադարձած յոթ հայ զինվորներ դեռ հիվանդանոցում են. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

նկար

Գերությունից վերադարձած յոթ հայ զինվորներ դեռ հիվանդանոցում են: Այդ մասին հայտրարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր զինծառայողները դեռ ՊՆ հոսպիտալում են, անհրաժեշտ բուժզննումներ անցնելուց և բուժումից հետո նրանք դուրս կգրվեն»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական գերությունից վերադարձած տասը զինվորները ՔԿ-ում հարցաքննվել են։ Եվս յոթ զինծառայող այս պահին բուժվում են հիվանդանոցում։