ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, տեսանյութ է հրապարակել, որտեղ Դաշնակցության վաշտի այն 26 մարտիկներ են, որոնք զոհվել են 2020թ. հոկտեմբերի 6-ին և կից գրել. «Տղերք, շատ բառեր չեմ գրելու: Դուք և մեր նահատակ մյուս ընկերները մեծ պատգամ եք թողել ամենքիս...»:
«2020թ. այս օրը՝ հոկտեմբերի 6-ին, Դաշնակցության վաշտի 26 մարտիկներ իրենց կյանքը զոհեցին Հայրենիքի պաշտպանությանը: 26 լույս տղերք…
Ընկերներ, հիշատակներդ միշտ վառ: Շատ բառեր չեմ գրելու: Դուք, մեր նահատակ մյուս ընկերները, գաղափարի բոլոր մարտիկները… Դուք մեծ պատգամ եք թողել ամենքիս ու մեր սերունդներին: Դուք ձեր արյունով եք սրբացրել մեր հողը և ձեր արյունը երբեք ջուր չի դառնա»:
--00—ԻԴ